ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ «Լուրջ ժամանց. ուսումնասիրելով խաղի և դիզայնի խաչմերուկը» խորագրով սեմինար, որը նվիրված էր ժամանակակից դիզայն մտածողության մարտահրավերներին։ Սեմինարը վարում էր գերմանացի դիզայներ Փոլ Քեթսը, ով մասնագիտացած է արդյունաբերական դիզայնում և տարբեր երկրներում կազմակերպում է ոլորտին վերաբերող սեմինարներ ու վարպետության դասեր։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին խաղային մեխանիկայի և դիզայն մտածողության կապերը, ինչպես նաև դրանց ազդեցությունը ժամանակակից ստեղծարար ոլորտների վրա։ Փոլ Քեթսը ներկայացրեց իր միջազգային փորձն ու մոտեցումները, որոնք օգնում են ձևավորել նորարարական լուծումներ դիզայնի աշխարհում։
Սեմինարը կարևոր հարթակ էր մասնակիցների համար՝ ուսումնասիրելու նոր միտումները և ներշնչվելու համաշխարհային փորձառությամբ։