(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՃՇՀԱՀ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՓՈՒԼԸ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կմեկնարկի ամբիոնների կողմից կազմակերպվող համալսարանական սեմինարների գարնանային շրջափուլը:

Սեմինարները անցկացվելու են ուրբաթ օրերին, ժամը՝ 15:00-ին, ընդ որում ճարտարապետության ֆակուլտետի ամբիոնների առաջադրած սեմինարերը կանցկացվեն 2205 լսարանում, մնացած սեմինարները՝ 0 հարկի ռեկտորատի նիստերի դահլիճում:

Ստորև ներկայացված են սեմինարների թեմաները և ժամանակացույցը.

 

Ամբիոն

Թեմա

Կազմակերպիչ

Ժամկետ

1

ՃՏՊԺ

Իտալիայի հարավային նահանգներում հայկական ծագմամբ պաշտամունքային շինությունների պատմատեսական դիսկուրսը ճարտարապետության համատեքստում

Լ.Մամյան 

ապրիլի 11

2

Արցախի ճարտարապետական ժառանգությունը՝ հետազոտության և պահպանության ժամանակակից մարտահրավերները

Լ.Կիրակոսյան

ապրիլի 18

3

Պատերազմների ազդեցությունը տարածական միջավայրի կազմավորման վրա

Ա.Վարդանյան 

մարտի 28

4

ՇՄԵԿ

Արտաքին գովազդային վահանակների ազդեցությունը  ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության վրա

Վ.Հարությունյան
Չ.Ներսեսյան

հունիսի 6

5

Դեպարտ.

Ֆրակտալ երկրաչափություն՝ էությունը և դրսևորումերը ճարտարապետության մեջ

Բ.Գեղամյան

փետրվարի 28

6

ԻԳ

Արբանյակային օպտիկական (պասիվ) հեռազննման  համակարգերի տվյալների ստացումը,նախնական մշակումը, վերծանումը և վերստուգումը

Վ.Մուրադյան

մարտի 28

7

Տեխնոլոգիական զարգացումը գեոդեզիական  աշխատանքների մեջ

Դ.Հախվերդյան
Դ.Խանաղյան
 

ապրիլի 11

8

Երկրակեղևի հորիզոնական և ուղղաձիգ  ձևախախտումների գեոդեզիական մշտադիտարկման եղանակները

Լ.Մանուկյան

մայիսի 30

9

ՇՄԿՏՍ

Կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցների տեխնոգեն սպառնալիքները շրջակա միջավայրի և քաղաքաշինական գործունեության համատեքստում

Ք.Սահակյան
Մ.Ավագյան

մարտի 7

10

Գեոպարկերի ստեղծման նախադրյալները Հայաստանում, դերն ու նշանակությունը ՀՀ
զբոսաշրջության ոլորտում Վայոց Ձորի օրինակով

Ս.Բարսեղյան 
Գ.Գրիգորյան 

մայիսի 16

11

ՋԳՄՕ

Ցածր  գլոբալ տաքացման պոտենցիալ  (ԳՏՊ) ունեցող սառնագենտով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների  կիրառման խթանումը շենքերի նախագծման փուլում։ Պասիվ հովացում

Ա.Քարամյան
Կ.Ասատրյան

Կայացել է

12

Էներգաարդյունավետության հիմնախնդրի լուծման արդիական միջոցները   

Տ.Մանուկյան 
Դ.Հակոբյան 
Ս.Սարգսյան 
Կ.Մովսիսյան

մարտի 21

13

ՇԿ

Երկրաշարժադիմացկուն բարձրաբերձ շենքերի նախագծման առանձնահատկությունները

Տ.Դադայան
 

 

ապրիլի 25

14

ՇԱՏԿ

Փոսորակների շեպերի ամրացման  տեխնոլոգիա

Հ.Ղարիբյան 

ապրիլի 18

24.02.25