(010) 303-300

«ՇԵՆՔԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ փետրվարի 10-ին տեղի կունենա «Շենքերի ճարտարապետական նախագծման  և շինարարության  փուլերում  էներգաարդյունավետության լուծումների նախատեսումը և իրագործումը» թեմայով սեմինար:

Սեմինարը կազմակերպել են Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը, UNEP-ն և ՃՇՀԱՀ-ի ՋԳՄՕ ամբիոնը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 077 89 06 66 (Մարիամ Առաքելյան) կամ 098 63 35 45 (Լուսինե Մարտիրոսյան) հեռախոսահամարներին։  Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը, ժամը՝15:00-ն: 

Ուսանողների տեղափոխությունը իրականացնում է կազմակերպող ընկերությունը:

Սեմինարը տեղի կունենա փետրվարի 10-ին, ժամը՝ 11:00-15:00-ն, «Պրոֆալ» ընկերության «O2 Գարդենս» տարածքում:

05.02.25