Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Հայ մայրերն են, որ աշխարհին են նվիրում թշնամու կրակից չվախեցող , սեփական մարմնով ազգին պաշտպանող հերոս զավակներ:
Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի: Մաղթում եմ, որ լինեք երջանիկ և հպարտանաք ձեր արժանավոր զավակներով: