Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ֆրանսիայի Լիոնի ճարտարապետական համալսարանի միջև ձևավորված համագործակցությանը միացավ նաև միջազգային ճանաչում ունեցող CRAterre ֆրանսիական լաբորատորիան։ Այս եռակողմանի համագործակցության շրջանակում՝ հոկտեմբերի 18-ին, Լիոնի ճարտարապետական համալսարանի շրջանավարտ և CRAterre լաբորատորիայի կողմից վստահված Հյուգո Դագուիոլոն, «Հողը՝ որպես շինարարական նյութ» խորագրով վերապատրաստման դասընթացներ անցկացրեց մեր համալսարանում: Դասընթացներին մասնակցեցին ՃՇՀԱՀ-ի ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի ասպիրանտներ Լիլիթ Բաբայանը, Էվլին Օրդուխանյանը, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներ։ Ներկայացվեցին թեման լուսաբանող շնորհանդեսներ:
Դասընթացների ավարտական ներկայացմանը ներկա գտնվեցին և իրենց գնահատականները տվեցին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն ու մի շարք դասախոսներ, որոնք ցանկություն հայտնեցին այս փորձարկումներն իրականացնել նաև ուսանողների շրջանում՝ նյութերին ավելի մանրամասն ծանոթանալու և հետաքրքրություն առաջացնելու նպատակով։