(010) 303-300

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ЗАВОДНОЙ АПЕЛЬСИН-2024» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Այս տարի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի ուսանողները կրկին պատվով ներկայացրին մեր համալսարանը՝ մասնակցելով «Заводной апельсин-2024» փաթեթավորման լավագույն դիզայնի միջազգային ուսանողական մրցույթին:

Մրցույթին մասնակցում էին 35 համալսարաններ՝ ներկայացնելով 305 ստեղծագործական աշխատանքներ Ռուսաստանից (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Օմսկ, Կրասնոդար, Պյատիգորսկ, Կեմերովո, Չելյաբինսկ), Հայաստանից (Երևան), Բելառուսից (Մինսկ, Վիտեբսկ):

Ներկայացված նախագծերի շարքում ՃՇՀԱՀ ուսանողների աշխատանքները գնահատվեցին ժյուրիի կողմից և արժանացան մրցանակների ու դիպլոմների.

  • Նավասարդյան Դավիթ` մասնակցի դիպլոմ,
  • Թորոսյան Աննա` դափնեկրի դիպլոմ,
  • Մանուչարյան Լուսինե` մասնակցի դիպլոմ,
  • Տոնոյան Տիրուհի` մասնակցի դիպլոմ,
  • Մկրտչյան Դավիթ` բրոնզե դիպլոմ:

Բացի ուսանողների հաջողություններից, մրցույթում գնահատվեցին նաև դիզայնի ամբիոնի դասախոսների ներդրումները ուսանողների մասնագիտական պատրաստվածության ապահովման գործու. դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանը և դիզայնի ամբիոնի դասախոս Արևիկ Մկրտչյանը ստացան պատվավոր դիպլոմներ:

Այս մրցանակներն ընդգծում են ՃՇՀԱՀ դիզայնի ամբիոնի ստեղծագործական ներուժն ու ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը:

28.11.24