Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որը մեկնարկեց հանդիսավոր պարգևատրման արարողությամբ:
ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը համալսարանի շնորհակալագրով պարգևատրեց ՃՇՀԱՀ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արծրուն Պետրոսյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր նվիրումի և կրթական ոլորտում նշանակալի ավանդի համար:
Իր ելույթում պարոն Բարսեղյանը շեշտեց.
«Տասնամյակներ շարունակ Արծրուն Պետրոսյանը մեծ նվիրումով աշխատել է ՃՇՀԱՀ ավագ դպրոցում՝ վայելելով թե՛ ուսանողների, թե՛ գործընկերների խորին հարգանքը: Նրա սաները դարձել են բարձրակարգ մասնագետներ, շարունակել են գիտական գործունեությունը, դասավանդել մեր համալսարանում և հասել մեծ հաջողությունների: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` անմնացորդ աշխատանքի համար»:
Համալսարանի շնորհակալագրով պարգևատրվեց նաև Ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի արտասահմանցի ուսանող Գևորգ Ոսկանյանը՝ նախորդ չորս կիսամյակում ամենաբարձր ՄՈԳ ունենալու համար: