Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի (2024-1-PL01-KA171-HED-000231465) շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Նիսի կիրառական գիտությունների համալսարանում (UNIVERSITY OF APPLIED SCIENCES IN NYSA, POLAND) 2025թ. մայիսի 19-23-ը` «Կայուն համալսարան. բարձրագույն կրթության ոլորտում նորարարության և պատասխանատվության հավասարակշռությունը» խորագրով բուհերի անձնակազմերի վերապատրաստման միջազգային շաբաթի վերաբերյալ:
Ծրագրին կարող են դիմել համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի (Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի, Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի) ներկայացուցիչները: Անգլերենի տիրապետման մակարդակը` B2:
Ծրագրի թեմատիկ ուղղվածություններն են`
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://pans.nysa.pl/org/ico/blog/15th-international-staff-training-week:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024թ. դեկտեմբերի 2-ը Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ:
Մասնակիցների ընտրության ամփոփումը տեղի կունենա 2024թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին 2202 լսարանում: