ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Անձամբ իմ և համալսարանի անունից խորին ցավակցություններս եմ հայտնում Արցախում հերոսաբար զոհված հայորդիների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում՝ հայտնելով մեր զորակցությունը:
Այս քառօրյա հերոսամարտը ևս մի պատմական էջ էր, որը կրկին ապացուցեց. մեր երկրի սահմաններն անսասան են, մեր ոգին անկոտրում, շնորհիվ հայրենասեր, խիզախ ու քաջարի զավակների: Մենք պետք է միավորվենք ոչ միայն հերոսական անցյալով, այլեւ` մեր միասնական ապագայի տեսլականով և այն կերտելու խիզախությամբ:Նշեմ նաև որ աշխարհի հզորագույն զենքը կրթությունն ու գիտությունն է եկեք շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի բարձր պահենք մեր երկրի դրոշը:
Մեր համալսարանը, քոլեջը և դպրոցը արդեն իսկ միացել են դեպի Արցախ ուղղվող համընդհանուր օգնությանը հավաքագրելով առաջին անհրաժեշտության իրեր:
Համալսարանը, քոլեջը և դպրոցը կազմակերպում են նաև դրամահավաք: Յուրաքանչյուր ամբիոն, վարչական ստորաբաժանում, ուսանող, աշակերտ և բոլոր նրանք ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այս նախաձեռնության մեջ՝ մինչև 2016 թվականի ապրիլի 9-ը կարող են դիմել ուսանողական խորհուրդ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010. 58.01.56, ժամը 09:30-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ներդրումների համար։ Մաղթում եմ բոլորիս ուժ և նորանոր հաղթանակներ։