(010) 303-300

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՃՇՀԱՀ գործընկեր կազմակերպությունները համալսարանի ուսանողների համար ունեն մասնագիտական բնույթի աշխատանքի նոր առաջարկ:

Սոլարոն  արևային պանելներ արտադրող կազմակերպությանը անհրաժեշտ է արևային համակարգերի նախագծող: Աշխատանքը 1 դրույք, հնարավոր է նաև 1/2 դրույք: Աշխատանքային պարտականություններն են ՖՎ համակարգերի Ճարտարապետական նախագծում AutoCAD ծրագրով: Պահանջվող հմտություններն են Ճարտարագիտության բակալավրի կամ մագիստրոսի կոչում, AutoCAD-ի գերազանց իմացություն Microsoft Office փաթեթի իմացություն, ՖՎ համակարգերի նախագծման փորձը ցանկալի է, վերլուծական մտածողություն, թիմում աշխատելու կարողություն և այլն: Դիմելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը CV-ն ուղարկել careers@solaron.am էլ. հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410440055 (7067) հեռախոսահամարին: Մանրամասների համար անցեք հղումով:

Ռենկո Արմէստեյտ ՍՊԸ-ին անհրաժեշտ է որակի վերահսկման ճարտարագետի օգնական: Դրույքաչափը պայմանագրային է: Աշխատանքային պարտականություններն են կատարել որակի գրառումների կառավարումը, նյութերի գնումները հետագծելիությունը և այլ ընթացակարգեր, ինչպես նշված է ծրագրի որակի պլանում, վերանայել և իրականացնել ծրագրի որակի պլանը, տեղանքի ստուգումները և փորձարկման պլանները, մեթոդի հայտարարությունները, գործողությունների հետևում և հաստատում, որակի վերահսկման ճարտարագետի օգնականը (QA/QC Engineer-ը) պետք է ներկայացնի նոր փաստաթղթերի փոփոխության անհրաժեշտության դեպքում առաջարկ: Պահանջվող հմտություններն են Քաղաքացիական ճարտարագիտության կամ հարակից մասնագիտության բակալավրի կոչում, առնվազն 2 տարի համապատասխան ոլորտի փորձ շինարարական նախագծերում, գործնական փորձ որակի կառավարման համակարգեր (QMS) և փորձարկման մեթոդոլոգիաներ, մեծ ուշադրություն մանրամասնություններ և խնդիրներ լուծելու կարողություններ, թիմային ոգի, թեկնածուն պետք է պատրաստ լինի աշխատել շինհրապարակում։ Դիմելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 20-ը CV-ին ուղարկել hr.armestate@renco.it էլ. հասցեին:  Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590799 հեռախոսահամարին: Մանրամասների համար անցեք հղումով:

15.11.24