Ֆրանսիական, իտալական, ամերիկյան արվեստասերների բարձր գնահատանքից հետո հերթը հայ հանդիսատեսինն էր: Նկարչուհի-դիզայներ Արմինե Աղայանցի համար այս օրը հուզիչ ու պատասխանատու էր. ներկաների և, մասնավորապես, իր դասախոս, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանի առջև յուրատեսակ քննություն էր՝ Գեղարվեստի պետական ակադեմիայում ստացած գիտելիքներն ի գործ ներկայացնելու առումով:
<Իմ հոգու ներկապնակը> ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Առաջին հայացքից էլ ակներև էր՝ ցուցահանդեսի խորագիրն ինքնանպատակ չէր: Կտավներից նայող կանանց հուզախառն հոգեվիճակները հենց բացահայտումն էին Արմինեի հոգու, հոգու ողջ ներկապնակի:
Նշենք, որ Արմինե Աղայանցի վրձնի պատմությունը ցուցասրահում ներկայացված կլինի ևս 3 օր: