(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎԱՐՏՎԵՑ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ

ՃՇՀԱՀ-ում ավարտվեց «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը: Միջոցառումը իրականացվում էր Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական և Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանների համագործակցությամբ  և նպատակ ունի միավորել դիզայնի ոլորտի մասնագետներին ու ուսանողներին:

Միջզգային շաբաթին մասնակցում էին 12 մասնագետներ համալսարանից, 8 միջազգային մասնագետներ, ինչպես նաև 15ուսանող բուհից, 15-ը՝ արտերկրից:

Շաբաթվա ընթացքում իրականացվեցին դասախոսություններ և գործնական workshop-եր՝ նվիրված արդի դիզայնի միտումներին, տեխնոլոգիական նորարարություններին, արհեստական բանականության ազդեցություններին, տպավորությունների ստեղծմանը և այլն: Ոլորտի առաջատար մասնագետները կներկայացրին իրենց փորձը, իսկ ուսանողները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց հմտությունները պրակտիկ միջավայրում: Ծրագրի ընթացքում ուսանողները այցելեցին նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր և թանգարաններ:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:  Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը նշեց, որ միջոցառումը կարևոր հարթակ է Հայաստանում դիզայնի ոլորտի ամրապնդման և արդի մարտահրավերներին արձագանքելու համար, որը ստեղծում է նոր հնարավորություններ թե՛ ուսանողների, թե՛ մասնագետների համար։

01.11.24