Այսօր Ճարտարապետության և շինարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը ՃՇՀԱՀ-ի Պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Պրուսական հիմնադրամի և Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Քեմփֆին՝ հայանպաստ գործունեության համար:
Նշենք, որ Բարբարա Շնայդեր-Քեմփֆի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ գերմանական մի շարք քաղաքներում կազմակերպվել են պատմական Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսներ, հայկական ձեռագրերի և մշակույթի մասին պատմող սեմինարներ: Նրա ջանքերով են կնքվել համագործակցության հուշագրեր Բեռլինի պետական և Հայաստանի Ազգային գրադարանների, ինչպես նաև Մատենադարանի միջև: