(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՃՇՀԱՀ ՆԱԽԱԳԾՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Շիրակի մարզի 4-5-րդ դարերում կառուցված Երերույքի տաճար, որտեղ իրականացվում են ամրակայման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:

Նախագծի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է:

Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:

Հավելենք, որ վաղ քրիստոնեական շրջանում կառուցված, պատմական նշանակության եզակի կոթողը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

 

 

18.10.24