(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ 2024-2025 ուստարում Իտալիայի Միլանի պոլիտեխնիկական համալսարանում «Ճարտարապետություն» մասնագիտությամբ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների անգլերենով մեկ կիսամյակ ուսումնառության վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» կրթական ծրագրով սովորող սահմանափակ հնարավորություններ ունեցող բակալավրիատի 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողները, առաջին/երկրորդ տարվա ասպիրանտները:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • Առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
  • Անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի և մեկնողի կողմից ստորագրված հիմնավորման նամակը` (Motivation Letter) անգլերենով և հայերենով:             

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել  Ճարտարապետության դեկանատ: Ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 17-ը մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Մրցույթը կկայանա հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 14:30-ին, 2021 լսարանում:

15.10.24