ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ TalentCode կարիերայի զարգացման դասընթացների կենտրոնի կազմակերպած սեմինարը: ՃՇՀԱՀ էր այցելել համանուն կազմակերպության HR մասնագետ Գայանե Ավետիսյանը: Վերջինս ուսանողներին ներկայացրեց ինչպես մուտք գործել այժմյան աշխատաշուկա, ճիշտ CV կազմել, պատրաստվել հարցազրույցներին, օպտիմիզացնել LinkedIn-ի էջը և մի շարք այլ հարցեր:
Գայանե Ավետիսյանը ներկայացնելով իր փորձը նշեց. «Շատ տաղանդավոր ուսանողներ, սխալ CV կազմելու և հարցազրույցներին ճիշտ չներկայանալու պատճառով դուրս են մնում իրենց մասնագիտական ոլորտից: Այսօր շատ կարևոր է ճիշտ ներկայանալը և այս սեմինարը մեծամասամբ միտված է դրան»:
Սեմինարի ընթացքում ներկայացվելիք թեմաները ուսանողներին բացատրվում էր օրինակների միջոցով։
Հանդիպման ավարտին տիկին Մարգարյանը նշեց սեպտեմբերի 29-ին կայանալիք մասնագիտական կողմնորոշմանը նվիրված երկրորդ լայնամասշտաբ Talent Connect Vol. 2 միջոցառման մասին, որին մասնակցություն է ունենալու նաև ՃՇՀԱՀ-ը՝ «Ժամանակակից տեխնոլոգիաները նախագծերի և շինարարության ոլոտում» թեմայով: