(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ հնարավորություն ունեք ԱՄՆ-ում և այլ երկրներում ձեռք բերելու աշխատանքային կարճաժամկետ փորձառություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Libra Group» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր առնվազն 18 տարեկան են և վարժ տիրապետում են անգլերենին։

Մասնակցության համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել անցնելով հետևյալ հղմամբ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  հոկտեմբերի 2-ն է։

Մանրամասների համար անցեք հղումով:  

05.09.24