(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հարգելի´ դիմորդ,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ ներբուհական քննական առարկաներից «Դիզայն» և «Ճարտարապետություն» մասնագիտությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության համար:

Դասընթացները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները, ուսումնառության ընթացքում աշակերտների հետ պարբերաբար կանցկացվեն վարպետաց դասեր հանրաճանաչ մասնագետների կողմից։

ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԽՄԲՈՒՄ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ (ամիս)

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (շաբաթական)

ՎԱՐՁԱՎՃԱՐ (ՀՀ դրամ)

Գծանկար

6-12

9

2 անգամ

300.000

ԳՍԿԹ*

6-12

9

3 անգամ

350.000

Գծագրություն

6-12

9

2 անգամ

300.000

Կոմպոզիցիա

6-12

9

2 անգամ

300.000

Նախապատրաստական դասընթացների հայտագրումն իրականացվում է տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 5-ից մինչև 15-ը, որը հնարավոր է իրականացնել նաև առցանց եղանակով։ 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից։

«Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստը»-ը ներառում է 4 հիմնական ուղղվածություն՝ «Մաթեմատիկա և տրամաբանություն», «Արվեստ և ճարտարապետություն», «Տեքստային ընկալում» և «Գծագրություն»:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել 2125 աշխատասենյակ (Տերյան 105, 1-ին հարկ) կամ զանգահարել +374 10 303 300 (9-33) հեռախոսահամարով:

03.09.24