(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳՐԱՆՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանը Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» առցանց միջազգային մրցույթում կերպարվեստի ոլորտում 56-ից բարձր տարիքային խմբում ներկայացրել է իր աշխատանքը, որի համար արժանացել է 1-ին կարգի միջազգային դիպլոմի:

Անվանի պրոֆեսորը առաջին անգամը չէ, որ գրանցում է հաջողություններ տարբեր միջազգային մրցույթներում, բազմաթիվ են նրա նվաճումներն ու ձեռքբերումները, հատկապես ճարտարապետության ոլորտում:

Պարոն Ասատրյանը ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ նաև պարգևատրվել է «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալով՝ ճարտարապետության և ճարտարապետական կրթության ոլորտում նշանակալի ավանդ ունենալու համար:

Հավելենք, որ Հայկ Ասատրյանը դեռևս 1966 թվականից գործունեություն է ծավալում որպես ճարտարապետ և իր  մասնագիտական բազմամյա հաջող գործունեության վառ ապացույցն է պրոֆեսորի գրանցած միջազգային և հայկական/հայաստանյան տարբեր մրցանակներն ու ձեռքբերումները։

15.07.24