ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128) 2018 թվականի նոյեմբերի 12-14-ը կանցակցվի «StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթ՝ «Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» ծրագրի շրջանակներում (http://heifye.hduht.edu.ua):
Մանրամասներին ծանոթացեք ստորև բերվող հայտարարությունում:
Մրցույթի նպատակը
Մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը:
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին:
Մրցույթին կարող են մասնակցել 1-5 հոգանոց խմբեր: Խմբի անդամները կարող են լինել 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ, ովքեր ունեն նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք:
Մրցույթի հիմնական կանոնները
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով
I փուլ հայտի և նյութերի ներկայացում մինչև 2018 թ. նոյեմբերի 1-ը
մրցույթի մասնակիցների նախնական ընտրություն 2018թ. նոյեմբերի 1 — նոյեմբերի 5
ІІ փուլ բիզնես գաղափարների և ծրագրերի պաշտպանություն 2018թ. նոյեմբերի 10-12
Մրցույթի աշխատանքային լեզուներն են ռուսերեն, անգլերեն:
Հնարավոր է նաև մրցույթին հեռակա մասնակցությունը:
Մրցույթին մասնակցությունն անվճար է: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը:
Նյութերի գրանցում և ներկայացում
Մրցույթի բոլոր մասնակիցները պետք է գրանցվեն մինչև 2018 թ. նոյեմբերի 1-ը՝ լրացնելով գրանցման ձևը (Հավելված 1) և այն ուղարկելով int.asue@gmail.com էլեկտրոնային փոստին:
Մրցույթին մասնակցելու համար բիզնես առաջարկի նկարագրությունը (Հավելված 2) և նախագծի ներկայացումը (առավելագույնը 10 սլայդ) պետք է ուղարկվի int.asue@gmail.com էլեկտրոնային փոստին մինչև 2018 թ. նոյեմբերի 1-ը:
Պարտադիր հաշվետվություն
Յուրաքանչյուր թիմ պետք է իր նախագիծը և դրա շնորհանդեսը տպագիր տարբերակով ներկայացնի մրցատյանի (ժյուրիի) անդամներին: Հեռակա մասնակցության դեպքում մասնակիցները պետք է իրենց բիզնեսի նախագիծը և շնորհանդեսը (մինչև 10 սլայդ) ուղարկեն int.asue@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Ներկայացման կանոններ
Յուրաքանչյուր թիմին նախագիծը ներկայացնելու համար տրվում է 15 րոպե:
“StartUp-project» մրցույթի միջազգային մրցատյան (ժյուրի)
Միջազգային մրցատյանի (ժյուրիի) կազմում ներգրավված են Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության գործարար շրջանակների և բիզնես կազմավորումների ներկայացուցիչներ: Մրցույթի կազմակերպիչները և ժյուրին պարտավոր են պահպանել ծրագրի մասնակիցների հեղինակային իրավունքները:
Բիզնես գաղափարների գնահատման հիմնական չափանիշներ
Ի՞նչն է գնահատում ժյուրին:
ժյուրին գնահատում է 4 բաղադրիչ
1. թիմի շնորհանդեսը
2. բիզնես գաղափարների նորարարությունը և ինքնատիպությունը, նպատակահարմարությունը
3. գրավոր զեկույցը
4. թիմի պատասխանները ժյուրիի հարցերին
Մրցույթի արդյունքներով որոշվում են հաղթողները, որոնք կզբաղեցնեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Հաղթող կճանաչվեն այն մասնակիցները, ովքեր խնդիրներին տվել են ավելի ստեղծագործ ու հմուտ լուծումներ: Մրցույթի հաղթողները և մասնակիցները պարգևատրվում են վկայականներով և նվերներով:
Կոնտակտային անձը՝ Արփինե Ջաղացպանյան
հեռ: +37410593484
էլ. փոստ : int.asue@gmail.com
Հավելված 1
«StartUp-project» մրցույթի մասնակիցների գրանցման ձևը
Նախագծի անվանումը |
||||
Գործունեություն (առևտրային նախագիծ, սոցիալական նախագիծ) |
||||
Մրցույթի մասնակիցները |
||||
Խումբ |
անուն |
երկիր, համալսարան |
հեռախոսի համար |
էլ. փոստ |
խմբի ավագ |
||||
խմբի անդամներ |
||||
Հավելված 2
Բիզնես առաջարկի նկարագրություն (մինչև 5 էջ)
Նախագծի անվանում |
|
Գործունեություն (առևտրային նախագիծ, սոցիալական նախագիծ) |
|
Տնտեսական գործունեության տեսակը |
|
Ծրագրի նկարագիր |
|
Շուկայում հեռանկարներ |
|
Մրցակիցներ |
|
Մրցակցային առավելություններ |
|
Բիզնես մոդել |
|
Ֆինանսկան ցուցանիշներ |
|
Ծրագրի իրականացման փուլերը |