(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)՝ համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2007թ-ի դեկտեմբերի 6-ի թիվ 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտություններով.

Դասիչը

Մասնագիտությունը

Դասիչը

Կրթական ծրագիրը

Ընդամենը տեղերի քանակը` (3սյ.=4սյ.+5սյ.)

Ընդամենը՝ անվճար տեղերի քանակը

Ընդամենը՝ վճարովի տեղերի քանակը

Տարեկան ոսման վարձի չափը

(ՀՀ դրամ)

Ուսուցման տևողություն

1

2

3

4

5

6

7

073101.00.7

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

073101.01.7 Ճարտարապետություն

60

10

50

996.000

2 տարի

073101.02.7 Ճարտարապետական ժառանգության վերականգնում

30

4

26

996.000

2 տարի

Ընդամենը

90

14

76

 

 

073201.00.7

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈւԹՅՈւՆ

073201.01.7 Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում

40

8

32

954.000

2 տարի

073201.09.7 Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ

20

0

20

954.000

1.5 տարի

073201.10.7 Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ

22

2

20

954.000

1.5 տարի

073201.11.7 Ջերմագազամատակարարում և օդափոխություն

20

0

20

954.000

1.5 տարի

073201.12.7 Երկրատեխնիկական ճարտարագիտություն

15

0

15

954.000

1.5 տարի

Ընդամենը

117

10

107

 

 

054301007

ԳԵՈՄԱՏԻԿԱ

054301․02․7 Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր

30

4

26

954.000

1.5 տարի

Ընդամենը

30

4

26

 

 

061101.00.7

ԻՆ‎ՖՈՐՄԱՏԻԿԱ (ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈւԹՅՈւՆ)

061101.01.7 Ին‎ֆորմատիկա (համակարգչային գիտություն)

30

5

25

978.000

1.5 տարի

Ընդամենը

30

5

25

 

 

021201.00.7

ԴԻԶԱՅՆ

021201.05.7 Միջավայրի դիզայն

30

15

15

963.000

1 տարի

Ընդամենը

30

15

15

 

 

041301.00.7

ԿԱՌԱՎԱՐՈւՄ

041301.13.7 Նախագծերի կառավարում

50

8

42

660.000

1.5* կամ   

 2** տարի

Ընդամենը

50

8

42

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

347

56

291

 «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրի տևողությունը դիմորդը ընտրում է ուսումնառության պայմանագիր կնքելիս.

* — 1,5 տարի տևողությամբ իրականացվում է՝

ա) նախագծերի կառավարում շինարարության ոլորտում,

բ) նախագծերի կառավարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,

** — 2 տարի տևողությամբ ՃՇՀԱՀ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների հետ համատեղ իրականացվում է՝

ա) նախագծերի կառավարում զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում:

Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:

  • Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը` դիմորդների փաստաթղթերը Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար ընդունվում են հունիսի 3-ից 21-ը, իսկ մրցույթի ամփոփումը մինչև հունիսի 30-ը, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:
  • Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունը` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են հունիսի 3-ից 21-ը և հուլիսի 15-ից օգոստոսի 23-ը, իսկ մրցույթի ամփոփումը մինչև սեպտեմբերի 1-ը, ըստ նախարարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա վճարովի ուսուցման տեղերի:

Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները (առկայության դեպքում)
  • դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափսի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում):

ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ․

  • նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են`

  • «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,
  • 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
  • զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի մասնագիտություններից (Դիզայն, Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), Ճարտարապետություն, Շինարարական ճարտարագիտություն, Գեոմատիկա) որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

Փաստաթղթերն ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300:

Հարգելի դիմորդ.

Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված (անվճար, վճարովի) կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից կամ այլ կրթական ծրագրով:

05.06.24