(010) 303-300

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՆԵՐ ԵՎ ԳԱՍՏՐՈՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՄԿ ՔՈԼԵՋՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական քոլեջը իրականացրել է ծրագիր՝ Հայկական տարազներ և գաստրոտուրիզմը Հայաստանում թեմաներով: Միջոցառումը կազմակերպել էր քոլեջի պատմության առարկայի ուսուցչուհի Թագուհի Սերոբյանը: Արարողությանը բացման ելույթով հանդես եկան քոլեջի դասախոս Թեհմինա Սերոբյանը և տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ հայկական տարազը ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:

Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի տարբեր խմբերի ուսանողներ, որոնք ներկայացել էին իրենց իսկ կարած տարազներով, ինչպես նաև ներկայացրել են ազգային երգն ու պարը, կանանց ու տղամարդկանց տարազների առանձնահատկությունները, հայկական խոհանոցը, ուտեստները և այլն:

Ուսանողների միջոցառումը նպատակ ուներ նպաստել Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացմանը: Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, դասախոսներ, ուսանողներ և ծնողներ:

24.05.24