(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ 2-ՐԴ ԿԱՐԳԻ, ԱՎԱԳ ՀԱՇՎԱՊԱՀԻ  ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2-րդ կարգի, ավագ հաշվապահի թափուր պաշտոնի համար:

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

  1.  Բարձրագույն  կամ միջին մասնագիտական կրթություն:
  2. Հարկային,  աշխատանքային, կրթության մասին օրենսդրության և իրավական ակտերի իմացություն, հարկային օրենսգրքի իմացություն:
  3. Տարեկան նվազագույնը 10 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստումներ:
  4. Հաշվապահի էթիկայի կանոնների իմացություն:

Պաշտոնի նկարագրություն՝

  1. Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում  
  2. Ծրագրերի ֆինանսական հաշվառում և ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  3. Եկամուտների և ծախսերի հաշվառում:
  4. Ուսանողների հաշվառում, վճարովի և անվճար սովորող ուսանողների ուսման վարձերի և կրթաթոշակների հաշվառում, հաշվետվությունների պատրաստում:
  5. Սկզբնական փաստաթղթերի պատրաստում:
  6. Իր կողմից իրականացվող գործառույթների ընթացակարգերի մշակում և ներկայացում գլխավոր հաշվապահին:
  7. Հաշվետու է գլխավոր հաշվապահի տեղակալին:

Դիմելու ընթացակարգը՝

Եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին, խնդրում ենք ո Ձեր CV-ին և համապատասխան փաստաթղթերով մոտենալ ՃՇՀԱՀ Կադրերի բաժին

Դիմումների վերջնաժամկետը՝ ս.թ. սեպտեմբերի 27-ը:

 

19.09.18