(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՇԵՆՔԵՐԻ ԶՆՆՈՒՄ ԱՍԲԵՍՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԴԱՍԸՆԹԱՑ

Սիրելի՛ համալսարանականներ, մեկնարկում է «Շենքերի զննում ասբեստ պարունակող նյութերի հայտնաբերման համար» դասընթացը, որը կազմակերպվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրին կարող են մասնակցել շինարարական, ինժեներական, բնապահպանական կամ այլ առնչվող կրթությամբ մասնագետներ և ուսանողներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ ասբեստ պարունակող նյութերի հայտնաբերման և նույնականացման մեթոդների, ինչպես նաև ասբեստի ռիսկերի կառավարման, դրա թափոնների մշակման և հեռացման վերաբերյալ:

Ծրագիրն ունի հետևյալ բովանդակությունը.

  1. Ասբեստ. հիմնական փաստեր:
  2. Ազգային օրենսդրություն և պարտավորություններ:
  3. Միջազգային կարգավորումներ ու նորմեր:
  4. Ասբեստ պարունակող նյութերի հայտնաբերում ու նույնականացում (ներառյալ օրինակներ ու վերլուծություն):
  5. Ասբեստին վերաբերող ռիսկերի կառավարում և անվտանգության ապահովում:
  6. Ասբեստի հետ աշխատանքի, դրա հեռացման, տեղափոխման և ուտիլիզացման ռիսկերի կառավարում:
  7. Ասբեստի հետ առնչվող հիվանդություններ:
  8. Ասբեստի թափոնների կառավարման տեղական ու միջազգային օրինակներ ու լավագույն փորձ:

Դասընթացը անվճար է,  տևողությունը՝ 6 ժամ, մասնակիցները կստանան վկայագիր, իսկ ավարտական թեստը հաջողությամբ անցածները հետագայում հնարավորություն կունենան ներգրավվել շենքերի զննման աշխատանքներում՝ վճարովի հիմունքներով և ճկուն գրաֆիկով:

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 10-ը: Կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/byCPY:

 

17.05.24