(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 19-Ը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի համագործակցության շրջանակում, ՃՇՀԱՀ շրջանավարտները և երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեն մասնակցելու ԱՄՆ Կոլորադոյի Բոլդեր համալսարանում ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված` Ընդհանուր ճարտարագիտության առցանց ավարտական հավաստագրային ծրագրին (ԿԲՀ):

Ծրագրի մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել գիտելիքներ ջրային ռեսուրսների կառավարման, որակի բարելավման, մոնիթորինգային տեխնոլոգիաների կիրառման, սիմուլյացիոն մոդելավորման, տվյալների վերլուծության ուղղությամբ: Սովորողները պրակտիկայի ընթացքում հնարավորություն կունենան համատեղել տեսական գիտելիքները գործնական փորձի հետ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում:

Ծրագրին կարող են դիմել ՃՇՀԱՀ բարձր առաջադիմությամբ և անգլերենի գերազանց իմացությամբ մագիստրատուրայի ուսանողները, ասպիրատները, հայցորդները, երիտասարդ դասախոսները և շրջանավարտները:

Դասընթացի ձևաչափը առցանց է, տևողությունը՝ 15 ամիս, շնորհվող կրեդիտների քանակը` 24, արժեքը` 18,936 ԱՄՆ դոլար, որից դրամաշնորհ 9,468 ԱՄՆ դոլարի չափով՝ Կոլորադոյի Բոլդեր համալսարանի կողմից, 8,521.20 ԱՄՆ դոլար վճարվում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի կողմից, ուսանողը վճարելու է 946.80 ԱՄՆ դոլար:

Ընդունելության պահանջները.

  • Բակալավրի դիպլոմ` շինարարական ճարտարագիտության ոլորտում:
  • Դիմորդները պետք է ներկայացնեն կամ TOEFL, կամ IELTS, կամ Duolingo վկայական, կամ լեզվի մակարդակի տիրապետման մասին վկայական, եթե անգլերենը դիմորդի մայրենի լեզուն չէ:

Անգլերենի իմացության պահանջը չի կիրառվի, եթե դիմորդն ավարտել է առկա ուսուցման առնվազն մեկ կիսամյակ այն հաստատությունում, որտեղ անգլերենն է ուսուցման լեզուն, կամ, եթե դիմորդն ունի լրիվ դրույքով աշխատանքային փորձ` ծրագրին դիմելու ժամկետից երկու տարվա ընթացքում, որտեղ անգլերենը պաշտոնական լեզուն է:

Դիմումի պահանջներ.

  • Կրթության նկարագիր (ոչ պաշտոնական ակադեմիական տեղեկագիր):
  • Ինքնակենսագրություն:
  • Մեկ երաշխավորագիր:
  • Մոտիվացիոն նամակ, որում ներկայացվում է դիմորդի հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ և ինչպես կկիրառվեն ստացված գիտելիքները Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է` 2024թ. մայիսի 19-ը: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան ինժեներական որակավորման մասին վկայական:

Դիմելու համար անցեք հետևյալ հղումով: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել Շինարարության ֆակուլտետի դեկանատ (2327 աշխատասենյակ,  հեռ.` 010 303 300, ներքին համար 493):

14.05.24