Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի համագործակցության շրջանակում, ՃՇՀԱՀ շրջանավարտները և երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեն մասնակցելու ԱՄՆ Կոլորադոյի Բոլդեր համալսարանում ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված` Ընդհանուր ճարտարագիտության առցանց ավարտական հավաստագրային ծրագրին (ԿԲՀ):
Ծրագրի մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել գիտելիքներ ջրային ռեսուրսների կառավարման, որակի բարելավման, մոնիթորինգային տեխնոլոգիաների կիրառման, սիմուլյացիոն մոդելավորման, տվյալների վերլուծության ուղղությամբ: Սովորողները պրակտիկայի ընթացքում հնարավորություն կունենան համատեղել տեսական գիտելիքները գործնական փորձի հետ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում:
Ծրագրին կարող են դիմել ՃՇՀԱՀ բարձր առաջադիմությամբ և անգլերենի գերազանց իմացությամբ մագիստրատուրայի ուսանողները, ասպիրատները, հայցորդները, երիտասարդ դասախոսները և շրջանավարտները:
Դասընթացի ձևաչափը առցանց է, տևողությունը՝ 15 ամիս, շնորհվող կրեդիտների քանակը` 24, արժեքը` 18,936 ԱՄՆ դոլար, որից դրամաշնորհ 9,468 ԱՄՆ դոլարի չափով՝ Կոլորադոյի Բոլդեր համալսարանի կողմից, 8,521.20 ԱՄՆ դոլար վճարվում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի կողմից, ուսանողը վճարելու է 946.80 ԱՄՆ դոլար:
Ընդունելության պահանջները.
Անգլերենի իմացության պահանջը չի կիրառվի, եթե դիմորդն ավարտել է առկա ուսուցման առնվազն մեկ կիսամյակ այն հաստատությունում, որտեղ անգլերենն է ուսուցման լեզուն, կամ, եթե դիմորդն ունի լրիվ դրույքով աշխատանքային փորձ` ծրագրին դիմելու ժամկետից երկու տարվա ընթացքում, որտեղ անգլերենը պաշտոնական լեզուն է:
Դիմումի պահանջներ.
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է` 2024թ. մայիսի 12-ը: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան ինժեներական որակավորման մասին վկայական:
Դիմելու համար անցեք հետևյալ հղումով` https://www.colorado.edu/center/mortenson/how-apply:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել Շինարարության ֆակուլտետի դեկանատ (2327 աշխատասենյակ, հեռ.` 010 303 300, ներքին համար 493):