(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի 5 դասախոսներ և 8 մագիստրոսներ մասնակցել են Հարավկովկասյան դաշնային համալսարանի կազմակերպած «Լանդշաֆտային դիզայն և ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ» և «Ճարտարապետական միջավայրի նախագծման նորարարական նյութեր և ժամանակակակից տենդենցներ» մասնագիտական որակավորման բարձրացման երկու ծրագրերին:

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը շնորհավորելով մասնակիցներին ասաց. «Սիրելի՛ համալսարանականներ, հետագա մասնագիտական գործունեության մեջ դուք պետք է շարունակ հետամուտ լինեք նոր որակավորումներ, նոր ձեռքբերումներ ունենալու համար: Համալսարանը մշտապես պատրաստակամ է իր ուսանողներին և դասախոսներին աջակցելու և նոր ուղիներ ստեղծելու համար, սակայն դուք ևս պետք է ցանկություն ունենաք և հետևողական լինեք»:

Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը ողջունելով ներկաներին նշեց. «Սա ստեղծարարական ոլորտի կարևորագույն նվաճումներից է: Մեր ուսանողների և դասախոսական կազմի հաջողությունները և համալսարանը միջազգային հարթակում ներկայացնելը վկայում են նրանց տաղանդի և նվիրվածության մասին»:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան որակավորման բարձրացման երկու ծրագրերի վկայագրեր:

02.04.24