Չեստոխովայի տեխնոլոգիական համալսարանն իրականացնում է «Նյութերը, կառուցվածքները, տեխնոլոգիաները և կառավարումը քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության մեջ» միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել նորագույն նյութական, տեխնոլոգիական, շինարարական և անվտանգ ներդրումային և շինարարական կառավարման լուծումների գործընթացը ժամանակակից քաղաքացիական շինարարության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտում: Համաժողովին նախորդելու են նախնական սեմինարներ «Նյութեր և տեխնոլոգիաներ կայուն շինարարության համար», «Ժամանակակից կառուցվածքային լուծումներ և ներդրումային գործընթացների կառավարում» թեմաներով։
Գիտաժողովի գործընկերներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Ժիլինա համալսարանը:
Գիտաժողովը կայանալու է նոյեմբերի 6-7-ը, Լեհաստանում: Մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացված է գիտաժողովի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով: