ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Փետրվարի 19-ից հուլիսի 14-ը Լիսաբոնի համալսարանում էր գտնվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջբուհական համագործակցության և միջազգային ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Մարգարյանը, ով Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս + ուսանողների փոխանակում» ծրագրի շրջանակներում ասպիրանտուրայի 1 կիսամյակն ուսումնառել է Լիսաբոնի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում:
Ըստ նախապես կազմված ՃՇՀԱՀ-Լիսաբոնի համալսարան-ուսանող եռակողմ փոխանակման ծրագրի պայմանների՝ Գ. Մարգարյանը Լիսաբոնի համալսարանում մասնակցել է մի շարք դասընթացների՝ «BIM մոդելավորում», «Քաղաքային միջավայրում ծավալների ուսումնասիրություն», «Քաղաքի կառավարման քաղաքականություն», «Ժամանակակից քաղաքաշինություն» առարկաներից:
Ուսումնառության ամիսների ընթացքում՝ Գ. Մարգարյանը կատարել է հետազոտութուններ, աշխատել գիտական հոդվածների վրա՝ «21-րդ դարի զարգացած քաղաքների կառավարման մոդելների ընդհանրությունները» ու «Քաղաքային միջավայրի կառավարման քաղաքականության զարգացում՝ խելացի և կայուն հայեցակարգին համապատասխան» թեմաներով: