(010) 303-300

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024-2025 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել երկու անգամ՝

  • Առաջին փուլում միասնական քննությունների հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող ու նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիների կողմից կիրականացվի 2023 թվականիդեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Միասնական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում:

  • Երկրորդ փուլում միասնական քննությունների հայտագրումը, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից կիրականացվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:

Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝  հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին փուլում (հունվար-փետրվար ամիսներին անցկացվող) դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ համապատասխան հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական քննության համար փոխանցում են 4500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ համապատասխան հաշվեհամարին փոխանցված 4500 դրամ  վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Հաջորդ փուլում (հունիս-հուլիս ամիսներին անցկացվող) դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցում են 1500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության ն դիմում-հայտ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

14.12.23