(010) 303-300

ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԴԱՍ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

ՃՇՀԱՀ Սերվիս մասնագիտության 2-րդ կուրսի Ք-15 խումբը դասախոս բ.գ.թ Զարուհի Հայրյանի ուղեկցությամբ արտալսարանային դաս անցկացրին Ծաղկաձորում: Դասընթացի նպատակն էր ուսումնասիրել զբոսաշրջային քաղաքում գտնվող հյուրանոցային ձեռնարկությունները: Այցի շրջանակում ուսանողները այցելեցին մի շարք հյուրանոցներ: Հյուրանոցների մենեջերները ներկայացրին իրենց հյուրանոցի գործունեությունը և գնային քաղաքականությունը, ինչպես են իրականացնում գովազդ և PR, ծանոթացրեցին հյուրանոցի բոլոր բաժիններին, սենյակներին և իհարկե մատուցվող ծառայություններին: Ուսանողները տարատեսակ հարցերի միջոցով պարզեցին հյուրանոցային ձեռնարկություններ կառավարման նրբությունները իսկ վերջում կատարեցին SWOT վերլուծություն. քննարկումների արդյունքում նշեցին հյուրանոցնորի դրական և բացասական կողմերը, ռիսկերը և մարտահրավերները, ինչպես նաև նոր հնարավորությունները: Շրջելով քաղաքով ուսանողները կատարեցին ընդհանուր վերլուծական աշխատանք՝ պարզելու՝ համապատասխանում է արդյոք Ծաղկաձորը ներկայիս միջազգային զբոսաշրջության չափանիշներին թե ոչ:

Համալսարանը կարևորում է, ուսանողների տեսական գիտելիքներից զատ իրականացրած նաև արտալսարանային պարապմունքները, որը նպաստում է գործնականում հմտանալու և մասնագիտական փորձ ձեռք բերելու համար

01.12.23