ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի և «Որոնող ճարտարապետների միավորման» համագործակցությամբ հոկտեմբերի 23-ից 27-ը իրականացավ ճարտարապետական շաբաթը: Ճարտարապետական շաբաթի ընթացքում ելույթ ունեցան 15 գործող ճարտարապետներ և ներկայացրին իրենց մասնագիտական փորձը:
Միջոցառման առաջին օրը իրականացվել է ՃՇՀԱՀ-ում, երկրորդ և երրորդ օրերը՝ Common ground-ում, չորրորդ օրը՝ Tumo-ում, հինգերորդ օրը՝ ՀՀ ճարտարապետների պալատում:
Ծրագրի մեկնարկը տրվեց հենց համալսարանում, քանի որ հիմնական թիրախը ուսանողներն էին, իսկ շաբաթն ամփոփվեց Ճարտարապետների պալատում: Այսպես նաև կրկին ամրապնդվեց կապը համալսարանի և համալսարանից դուրս մասնագետների միջև: Համալսարանում ելույթ ունեցան ՃՇՀԱՀ ճարտարապետ-դասախոսներ Վահագն Մովսիսյանը՝ «Սուրբ Մարիամ և Սուրբ Աննա եկեղեցիների համալիր» թեմայով, Աննա Հակոբյանը՝ «Անիմացիայի արվեստանոց/ստուդիա» թեմայով, Արբակ Վարդանյանը՝ «Դեֆանս» բնակելի թաղամաս» թեմայով:
ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը նշեց, որ սա մեծ հնարավորություն էր ուսանողների համար և ոչ միայն, ծանոթանալու և շբվելու գործող ճարտարապետների աշխատանքներին, լսելու նրանց գաղափարները, նաև ծանոթանալու ժամանակակից պահանջներին՝ հետագայում առավել ճիշտ թիրախից սկսելու իրենց գործունեությունը: