(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

«Grand Est» համերաշխության համագործակցություն հանուն զարգացման տարածաշրջանային ցանցը հայտարարում է Միջազգային Համերաշխության կամավորական ծրագիր՝ ի նպաստ Կանանց իրավունքների և սեռերի միջև հավասարության պահպանմանը, ինչպես նաև հատկապես Հայաստանի հետ միջազգային համագործակցության զարգացմանը: Կամավորական ծրագիրը տևելու է 12 ամիս՝ սկսած 2024թվականից:

Ծրագրի մասնագիտական գրավոր և բանավոր ֆրանսերենն է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Թեկնածուները պետք է ունենան մագիստրոսի գիտական աստիճան Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, Սեռերի հավասարություն ոլորտներում, պետք է շատ լավ ճանաչեն Հայաստանը, ցանկալի է՝ առաջին մասնագիտական փորձը լինի միջազգային համագործակցության կամ սեռերի հավասարության ոլորտում, ցանկալի է՝ Հայաստանի որևէ բուհի դիպլոմ(ներ), Նախագծերի կառավարում/ Տեխնիկական և ֆինանսական մոնիտորինգ (մշտադիտարկում), գործընկերային ցանցերի համակարգում / անիմացիա և հաղորդակցության հմտություններ:

Ծրագիրը ապահովում է կեցավայրից մինչև առաքելության իրականացման վայր և հետադարձ տեղափոխության կազմակերպում, փոխհատուցում է կեցավայրի վարձավճարը, ամսական փոխհատուցում է 900 եվրո՝ առաքելության ավարտին, ինչպես նաև իրականացնում է սոցիալական ապահովություն, բժշկական ապահովագրություն, հայրենիք վերադարձի երաշխավորում, քաղաքացիական պատասխանատվություն:

Դիմելու համար անհրաժեշտ է  հիմնավորող նամակը, ֆրանսերենով կենսագրականը ֆրանսերեն և անգլերեն հղումներով ուղարկել հետևյալ էլ. հասցեներին recrutement@gescod.org և juliette.kohler@strasbourg.eu ՝ թեման նշելով «VSI- Arménie»:

Դիմելու վերջնաժամկետը հեկտեմբերի 29-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով:

 

25.10.23