Ճարտարապետության և շինարարություն Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ) միջնորդությամբ, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) անմիջական աջակցությամբ ՃՇՀԱՀ-ում անցկացվելու է «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողով: Գիտաժողովին կմասնակցեն բուհերի, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Հայաստանից:
Գիտաժողովի անցկացման գլխավոր նպատակն է` քննակել պատմամշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող խնդիրները, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հուշարձանների պահպանման և ամրակայման լուծումներն ու միջոցները, պատմական քաղաքների արդի քաղաքաշինական փոխակերպման, պատմամշակութային հուշարձանների թվայնացման, զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև տարբեր երկրների համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների միջև գիտական համագործակցության հաստատումն ու ընդլայնումը:
Գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-13-ը, ՃՇՀԱՀ-ում:
Մասնակցության ձևաչափը առկա է, իսկ աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ pch2021@nuaca.am հասցեին ուղարկել լրացված հայտը, իսկ մինչև սեպտեմբերի 15-ը՝ pch2021@nuaca.am, scientificpolicy@nuaca.am էլ. հասցեներին ուղարկել անհրաժեշտ ձևաչափի համառոտագիրը:
Ամբողջական հոդվածն անհրաժեշտ է ներկայացնել գիտաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ: Գրախոսման փուլն անցած հոդվածները կտպագրվեն ՃՇՀԱՀ-ի պարբերականներից մեկում:
Մանրամասների համար կարող եք դիմել pch2021@nuaca.am էլ. հասցեին: