ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դիպլոմների հանձնման արարողություն էր: Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի 52 շրջանավարտ՝ 42 բակալավր և 10-ը՝ մագիստրոս, ստացան իրենց դիպլոմները, որոնցից 13-ը՝ գերազանցության:
Դիպլոմների հանձնման արարողության ներկա էին ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտորներ, ամբիոնի վարիչներ:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ռեկտոր Գալստյանը նշեց, որ համալսարանն ավարտելը վերջնակետը չէ, այլ միայն սկիզբը՝ նոր կյանքի, նոր գաղափարների և աշխատանքի: Ռեկտորը բոլոր ավարտականներին հորդորեց, առաջին հերթին, սիրել մասնագիտությունը, նվիրվել և հաջողության դռները միշտ բաց կլինեն:
Շրջանավարտները նույնպես իրենց երախտիքի խոսքերը հայտնեցին համալսարանի ղեկավարությանը, Ուսանողական խորհրդին և Կարիերայի կենտրոնին՝ իրենց մշտապես աջակցելու համար: