Օրերս ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի գործընկեր Կոլորադոյի Բոլդեր համալսարանի դասախոսները այցելեցին ՃՇՀԱՀ՝ նպատակ ունենալով կիսելու ջրային ռեսուրսների կառավարման և ջրային ճարտարագիտության ոլորտում նորարարական մոտեցումների կիրառման իրենց փորձը: Կոլորադոյի Բոլդեր համալսարանի Մորտենսոնի կենտրոնը ճանաչված է ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և կայուն լուծումներ առաջարկելու իրենց կարողությամբ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համագործակցության հնարավորությունները: Առաջարկվող համագործակցությունը նպատակ ուներ խթանել համատեղ ջանքերը տարբեր ոլորտներում՝ այդ թվում նաև փոխանակման, գիտահետազոտական և կարողությունների զարգացման ծրագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև հատուկ համագործակցության հնարավորություններ՝ վերապատրաստման, վերաորակավորման և առցանց կրթական ծրագրերի, մագիստրոսական և գիտական աստիճան շնորհող համատեղ առցանց ուսումնական ծրագրերի մանրամասները:
Հանդիպման ավարտին ՃՇՀԱՀ-ը Կոլորադոյի Բոլդեր համալսարանի հետ եկան համաձայնության, որ համալսարանները կկնքեն պայմանագիր, որի արդյունքում կիրականացվեն համատեղ կրթական ծրագրեր, որում կներառվի նաև մագիստրոսական կրթական ծրագրեր կապված ջրային ռեսուսների կառավարման և ջրային ճարտարագիտության ոլորտների հետ, ինչպես նաև կլինեն վերապատրաստման դասընթացներ համալսարանի համապատասխան մասնագետների համար: