(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Կայացավ «Հայկական ճարտարապետական ժառանգությունը. ավանդույթ և արդիականություն» խորագրով գիտաժողովը: Ուսանողական գիտաժողովը նվիրված էր հուշարձանների միջազգային օրվան, որը կազմակերպել էր ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնը «ԻԿՕՄՕՍ/ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ-ի հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների տարբեր կուսերի ուսանողներ, որոնք ներկայացրին հայկական մշակութային ժառանգությանը նվիրված տարաբնույթ թեմաներով զեկուցումներ:

Բացման խոսքով հանդես եկավ Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, նշելով, որ համալսարանում նման միջոցառումներ իրականացնելու ավադույթը եղել է, սակայն պարբերական բնույթ չի կրել: Համատեղ աշխատանքի շնորհիվ կհասնենք նրան, որ նման միջոցառումները շատ և շարունակական լինեն. «Համալսարանը գիտական հոդվածների համար բազմաթիվ խրախուսման կարգեր ունի, նաև մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների ներգրավմանը»,-ասաց պարոն Բարսեղյանը:

Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գիտության վարչության ղեկավար Սարգիս Թովմասյանը. «Շարունակելով պարոն Բարսեղյանին, ես ևս ցանկանում եմ, որ այսպիսի գիտաժողովները լինեն շարունակական,-նշեց պարոն Թովմասյանը հավելելով,- այսքան տարվա ընդմիջումից հետո դժվար է նորից նման բովանդակությամբ միջոցառում կազմակերպել, սակայն դասախոսների և մյուս աշխատակիցների լավ աշխատանքի շնորհիվ գիտաժողովը տեղի ունեցավ»:

ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը ևս ասել է իր շնորհակալական խոսքը բոլոր ուսանողներին և դասախոսներին. «Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ուսանողները կշարունակեն այս ոլորտը, քանի որ այստեղ շատ բացեր կան կապված հետազոտության ու մշակման հետ, որոնք պետք է լրացվեն: Ամբողջ աշխարհում սփռված ժառանգությունը սպասում է ձեզ և ձեր ուսումնասիրություններին»,- ասաց տիկին Հարությունյանը:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցան քննարկումներ, որից հետո ուսանողները ՃՇՀԱՀ-ի կողմից ստացան մասնագիտական ալբոմներ:

Քննարկումների արդյունքում որոշվեց նմանատիպ գիտաժողովները դարձնել շարունակական և առավել ընդգրկուն:

08.05.23