Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2023/2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն :
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. մայիսի 22-ից հունիսի 15-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 20-ից 29-ը ներառյալ:
Դիմորդը Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» (GEOTAC) նախագծի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ԵՊՀ-ի և ՀԱԱՀ-ի հետ նախատեսում է իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր Աշխարհագրական Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում՝ Ե.23.06 (Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր մասնագիտությամբ) և ԻԴ․03․01 (Աշխարհագրություն) մասնագիտություններով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12:
Անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի
տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝
Ե.23.01 |
Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա |
1 տեղ |
Ե.23.02 |
Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն |
1 տեղ |
Ե.23.03 |
Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետի, հիդրավլիկ և այլն) ապահովում |
1 տեղ |
Ե.23.03 |
Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում (Լեռնային Ղարաբաղ) |
1 տեղ |
Ե.23.06 |
Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր (GEOTAC) |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն |
1 տեղ |