ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Արվեստների խաչմերուկում» խորագրով միջոցառումների շարքը:
Ապրիլի 12-ին իրականացվեց Դրամատիկական երկլեզու արվեստանոցի արտիստներին նվիրված նկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի հեղինակը ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Նոննա Հովհաննիսյանն է: Վերջինիս խոսքով ցուցահանդեսն իր համար նոր փորձության սկիզբ էր, նոր գծի պատմություն, որը իր կարծիքով հաջողված էր:
Ցուցահանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Դրամատիկական երկլեզու արվեստանոցի հիմնադիր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆնիայի միջազգային կազմակերպությունից ներկայացուցիչ Դավիթ Բոնգարը, Ֆրանսիայի դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով կցորդ Գիյոմ Նարժոլեն, Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Թյուրսը, Ֆրանսիական ինստիտուտի մշակութային ներկայացուցիչ Ալեքսանդր Կլուզոն, համալսարանի աշխատակիցները, ուսանողներ և այլ պատվավոր հյուրեր:
ՃՇՀԱՀ ռեկտորն իր ողջույնի խոսքում կարևորեց ուսանողուհու էներգետիկայի և արվեստի վարակիչ լինելու մասին՝ հավելելով, որ սա շատ ուսանողների համար կարող է խթան հանդիսանալ հետագայում իրականացնել նման ծրագրեր:
Հաջորդ օրը մեկնարկեց «Սպասելով երանելի օրերին» տարածական բեմադրությունը: Բեմադրությունը իրականացվեց ըստ Սամուել Բեկետի թատերկերի, Արվեստանոցի 2-րդ թողարկման արտիստների մասնակցությամբ և Բելգիայից հրավիրյալ ռեժիսոր Միշել Բերնարի բեմադրությամբ։
Բեմադրությանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ՃՇՀԱՀ ռեկտորը և վերոնշյալ պատվավոր հյուրերը: Բեմադրությունը ևս հաջողված էր, որը փաստեցին ներկաներն իրենց ծափահարություններով ու մեծարանքի խոսքերով:
Միջոցառումների վերջում Դրամատիկական երկլեզու արվեստանոցի հիմնադիր Սերժ Ավետիքյանը ամփոփեց արվեստանոցի 2-րդ եթերաշրջանը և բոլոր արտիստներին տրվեցին մասնակցության վկայականներ: