(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

Միջին մասնագիտական կրթության քոլեջի բարձր (միայն «լավ» «գերազանց») առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են դիմել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանում կրթությունը շարունակելու համար՝ հետևյալ մասնագիտություններով.

Մասնագիտություն

Կրթական ծրագիր

Շինարարություն

 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն.

 Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն

 Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում

 Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում

  Գեոդեզիա  և կադաստր

Քաղաքային տնտեսություն

Ջերմագազամատակարարում և օդափոխություն

Տրանսպորտային համակարգեր

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

Ինֆորմատիկա

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

Տեղեկատվական համակարգեր

Տեղեկատվական համակարգեր

Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն

Դիզայն

Դիզայն

 

Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ համալսարանի 2129/229 մինչև 2018թ. օգոստոսի 30-ը՝ աշխատանքային օրերին ժամը 10-ից 17-ը:

Հավակնորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում` ուղղված ռեկտորին.
  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը.
  • պետական ամփոփիչ ստուգման արդյունքների վերաբերյալ քոլեջի պետական որակավորող հանձնաժողովի արձանագրության պատճենը.
  • չորս լուսանկար (3×4 չափսի).
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
  • Ընդունելությունը կատարվում է մրցույթով: Առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է՝
  • գերազանցությամբ ավարտած շրջանավարտին
  • Ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրում առավել բարձր միավորներ ունեցող հավակնորդներին
  • պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ ունեցող հավակնորդներին:

Մրցույթն անցկացվում է մինչև սեպտեմբերի 10-ը:

Մինչև 2014 թվականը քոլեջ ընդունված հավակնորդները համալսարան ընդունվում են առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրս, իսկ հետագա ժամանակաշրջանում քոլեջ ընդունված հավակնորդները՝ միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրս:

Մրցույթում հաղթողները սահմանված ժամկետում պետք է հանձնեն առարկայական տարբերություններ:

Առարկայական տարբերությունները դրական գնահատականներով հանձնած հավակնորդները կընդգրկվեն համալսարանի ուսանողության համակազմում:

12.06.18