ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2023-2024 ուս. տարվա կրթաթոշակների մրցույթ՝ ուսման ամբողջ վարձի տեսքով:
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա վարձի 90%-ի չափով՝ (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720.000դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/:
Մրցույթին կարող են մասնկացել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2023թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող(դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստանտներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է:
Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին՝ ունենալով հետևյալ առաջադիմությունը՝ 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://aef.am/ :
Մրցույթն անցկացվում է մարտի 13-ից մայիսի 3-ը:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ.hասցեին՝ aef@aef.am կամ զանգահարել՝ (+374) 11 53 14 85 հեռախոսահամարին: