(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ AUTODESK REVIT MEP ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՋՈՐԴԸ

Ավարտվեց ՃՇՀԱՀ Նորարարությունների ու ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի կողմից կազմակերպված մասնագետների վերապատրաստման Revit MEP դասընթացը, որին մասնացում էին «Integral Design & Engineering» ՍՊԸ աշխատակիցները և ՃՇՀԱՀ դասախոսները։

Ներկայումս ընթանում է «Consel» ՍՊԸ կազմակերպության աշխատակիցների վերապատրաստման դասընթացը։

Դասընթացի շրջանակում ուսուցանվում են Շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) ընդհանուր մոտեցումները, Autodesk Revit MEP ծրագրակազմի միջոցով պարամետրային նախագծման, վերլուծության և փաստաթղթավորման գործիքները: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք ներկայացնում են իրական նախագծային առաջադրանքներ:

Դասընթացը հնարավորություն է տալիս BIM միջավայրում աշխատել և հեղափոխել տիպիկ աշխատանքային գործընթացը` նախնական ինժեներական նախագծերից անցում կատարելով կառուցվածքային ճարտարագիտության և մանրամասն նախագծման՝ հնարավորություն ընձեռելով նախագծման բոլոր կողմերին մուտք գործել նույն նախագծի տվյալների բազա:

Նոր դասընթացը նախատեսվում է մեկնարկել մայիսի 10-ից։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ:

22.03.23