(010) 303-300

ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

2023 թվականի հուլիսի 3-ից 14-ը Ժնևում կայանալու է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվող ամենամյա դասընթացների հաջորդ 61-րդ ծրագիրը: Դասընթացի այս տարվա թեման է՝ «Բոլոր իրավունքները բոլոր մարդկանց համար․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75 ամյակը»:

Ծրագրին կարող են մասնկացել բոլոր ուսանողները: Այն ուսանողներն ովքեր ցանկություն ունեն դիմելու ծրագրին պետք է իրենց դիմումը ներկայացնեն առցանց՝ մինչև 2023 թ․ մարտի 3-ը Ժնևի ժամանակով ժամը 12:00-ը։

Մասնակցության համար անհրաժեշտ է․

— գերազանց տիրապետել անգլերեն լեզվին։ Ֆրանսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,

— դիմորդները պետք է լինեն 22-ից 32 տարեկան,

— դիմորդները դիմելու պահին պետք է ընդգրկված լինեն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կամ դոկտորական ծրագրում (համապատասխան փաստաթուղթը կպահանջվի դիմումի ընթացքում),

— նրանք, ովքեր արդեն իսկ աշխատում են լրիվ դրույքով, իրավունք չունեն դիմելու,

— նրանք ովքեր մասնակցել են նախորդ դասընթացներին դիմելու իրավունք չունեն։

Ծրագրին մասնակցությունն անվճար է: Ծրագրի բոլոր մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

02.02.23