ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
2018թ. հունիսի 18-ից 22-ը Ֆրանսիայի Լիոն Ժան Մուլեն 3 համալսարանի Ֆրանկոֆոնիայի միջազգային ինստիտուտը Օվերն-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոն շրջանների միջազգային ասոցիացիայի աջակցությամբ Լիոնում կազմակերպում է «Տարածքների զարգացումն ու գրավչությունը» խորագրով ֆրանկոֆոն ամառային համալսարան:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը մեկնողների հաշվին են:
Աշխատանքային լեզուն ֆրանսերենն է:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2018թ. հունիսի 8-ը:
Միջազգային կապերի վարչություն