(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը վարել է հայկ սարգսյանը

Մարտի 31-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը, որը վարել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ընդունելությունների բաժնի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը:

Նշենք, որ Հ. Սարգսյանը Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր է և ԵԽ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նիստը սկսվել է Երիտասարդական խորհրդարանի նոր անդամների երդմնակալության արարողությամբ, ինչից հետո երիտասարդ պատգամավորները քննարկել են «Պետական նպաստների մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Օրենքների նախագծերի քվեարկությունները տեղի կունենան Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստում: Նիստն ավարտվել է պատգամավորների հայտարարություններով:

01.04.16