«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հայտարարում է փակ (ներբուհական) մրցույթ համալսարանի հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝
- Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան,
- Դիզայնի ֆակուլտետի դեկան:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանի ու դիզայնի ֆակուլտետի դեկանի պաշտոնների մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ, մրցույթի պահին 65 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
- գիտությունների դոկտորի կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
- պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում,
- տվյալ բնագավառում գիտամանկավարժական կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ոչ պակաս քան 5 տարվա ստաժ,
- վերջին 5 տարիների ընթացքում հրատարակված առնվազն 3 գիտական կամ ուսումնամեթոդական աշխատանք,
- արվեստի բնագավառի մասնագետները կարող են ներկայացնել վերջին 5 տարիների ընթացքում մասնագիտական բնագավառում իրականացրած առնվազն 5 ստեղծագործական (կամ նախագծային) աշխատանք:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- գրավոր դիմում (համալսարանի ռեկտորի անունով),
- երկու լուսանկար 3×4 չափսի,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի լուսապատճենը,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- անձնագրի լուսապատճենը,
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2022թ. նոյեմբերի 3-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 2-ը ներառյալ, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդհանուր բաժին:
Հասցեն՝ Տերյան 105, 2-րդ մասնաշենք, հեռախոս՝ 010-58-72-84: