(010) 303-300

GEOSTUDIO ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ՃՇՀԱՀ նորարարությունների և ձեռներեցության աջակցման կենտրոնը կազմակերպում է դասավանդողների վերապատրաստման (Training of Teachers, TOT) անվճար դասընթաց՝ GeoStudio ծրագրային համալիրի փաթեթները ուսուցանելու, այնուհետ նշված դասընթացը ՃՇՀԱՀ կրթական ծրագրերում ներդնելու համար։

Դասընթացի ծրագիրը ներառում է GeoStudio-ի 4 ենթաբաժինները՝ SLOPE/W, SEEP/W, QUAKE/W և SIGMA/W, որոնք աշխատում են համատեղ կախվածային հղումով և ապահովում են քաղաքացիական, հիդրոտեխնիկական և հանքարդյունաբերության մեջ հաճախակի հանդիպող երկրատեխնիկական խնդիրների լուծումներ։ Նախագծային ցանկացած փուլում ճշգրիտ ներկայացված խնդիրը հիմնավոր հնարավոր է լուծել՝ կիրառելով GeoStudio փաթեթի ծրագրային ենթահավելվածները։

Դասընթացին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ դասախոսները, ասպիրանտները և մագիստրատուրայի ուսանողները։

Դասընթացի ընդհանուր տևողությունը 32 ժամ է, իրականացվելու է շաբաթական 3 դաս՝ 2 ժամ տևողությամբ։ Մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերի 17-ին։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 14-ը գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք գրել innesc@nuaca.am էլ. փոստի հասցեին, զանգահարել  010- 58-37-73 հեռախոսահամարին կամ մոտենալ  2110 աշխատասենյակ:  

 

 

10.10.22