ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհի շրջանակում «Sunny School» («ԷԳԷԱ»ՍՊԸ) ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթաց` շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ (ընդհանուր 30 դաս): Ընդունելությունն իրականացվելու է առցանց թեստի միջոցով: Կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող բոլոր քաղաքացիները:
ՀՀ բուհերի ուսանողների համար դասընթացներն կանցկացվեն անվճար:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը հետևյալ
հղումով:
Դասընթացները կանցկացվեն Դավիթ Անհաղթի 10 (Եվրոպական համալսարան) հասցեում: Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ
հղումով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 09 08 00 կամ +374 98 07 38 83 հեռախոսահամարով: