«Էրազմուս+ KA107» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ հայտարարվում է մրցույթ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում շինարարական մասնագիտություններով և «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրով (5 ամիս ժամկետով)։
Կարող են դիմել «Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի ուսանողները:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 26-ը (Միջազգային կապերի վարչություն)։ Մրցույթը կկայանա 2022 թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ին, ՃՇՀԱՀ-ում:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-54-74-12, 010- 58- 05- 41 կամ 077-28-04-93 հեռախոսահամարներով: