(010) 303-300

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ՌԵ-Դպրոց (Ռուսատան) և Էկոլ դը Շայո(Ֆրանսիա) կրթական կազմակերպությունների հետ համատեղ Երևանում կազմակերպում է  «ՌԵ-Դպրոց ՄԱ 2022-2023» լրացուցիչ կրթական ծրագիրը:

2022-2023 ուսումնական տարում հայտարարվում է ընդունելություն: Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, ծրագիրը կներկայացնի «РЕ-Школа»-ի հիմնադիր և ղեկավարը Նարինե Տյուտչևան, ԻԿՈՄՈՍԻ փորձագետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «Рождественка» ճարտարապետական բյուրոյի ղեկավար: Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ծրագրի մանրամասները, դիմելու կարգը և ժամկետները:

Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան սովորելու՝

  • Ի՞նչ դեր ունի մշակութային ժառանգության քաղաքների և պետությունների ապագայի ձևավորման հարցում:
  • Ո՞րն է ժառանգության արժեքը:
  • Ի՞նչպես կարող ենք պահպանել մշակութային ժառանգությունը:
  • Ի՞նչ է վերարժևորումն ու զարգացումը:
  • Ինչպե՞ս հնարավոր է ուսումնասիրելով միջազգայինը, սինթեզել սեփական մասնագիտական փորձը:

 «ՌԵ-Դպրոց» կառուցված է պատմական միջավայրի պահպանման և զարգացման արդիական խնդիրների մուլտիդիսցիպլինար ինտեգրված մոտեցմամբ: Այս տարվա թեմա՝ Երևան, Կոնդ թաղամասն է:

Եթե հետաքրքրված եք, կարող եք միանալ հեռավար հանդիպմանը  հետևյալ հղումով, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին:

 

 

01.09.22